ID քարտի հետ կապված հերթը մինչև հունիսն է, մենք հետևյալ որոշումն ենք կայացրել, որ մենք էս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի մեկը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք, էլի եմ ասում՝ մի տնից չենք, մի հալի ենք, բոլորս երբ իմացանք ID քարտ է պետք, բոլորով նույն ժամին միանգամից գնում ենք նույն գործողությունն անելու, դա կհասնի հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբերն էլ կգա. բա էդ դեպքում ի՞նչ ենք անելու: Մենք ասում ենք հետևյալը՝ եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել է և այլն, և Կառավարության պատճառով, այդ հերթի պատճառով ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են: Համարվում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, և իր հետ խնդիր չկա: Եթե մարդը մեր պատճառով հունվարին ստացավ ID քարտը և լրացրեց 24 և 25 թվականի համընդհանուր հայտարարագիրը, սոցիալական կրեդիտները երկու տարվա կստանա միաժամանակ»,- նշեց նա:
0Comments