ԱՆԻՖ-ի հետ կապված պատմությունը Նիկոլ Փաշինյանը գնահատում է ձախողում։
«Գնահատում եմ ձախողում, խայտառակություն, գնահատում եմ շատ վատ»,-հայտարարեց նա ընթացող ասուլիսում ի պատասախան լրագրողի հարցի։
Նա նշեց՝ քրեական գործից ընթացքից տեղյակ չէ։
«Դուք ավելի լավ գիտեք, թե քանի քննիչ կա, որովհետև ես քրեական գործերի մեջ չեմ կարող էդքան խորանալ։ Ո՞ւմ է պետք դատել, պե՞տք է դատել, թե՞ պետք չի դատել։ Ես կարող եմ կարծիք ունենալ, բայց դա իրավական ուժ չի կարող ունենալ, պետք է գնալ ընթացակարգերով։ Ես դա համարում եմ վստահության անթույլատրելի չարաշահում, խայտառակություն, ինչ բառ ուզում եք ասեք։ Ես համաձայն կլինեմ այդ բառի հետ»,-ասաց Փաշինյանը։
«Դա քաղաքական հետևանքներ պե՞տք է ունենա» հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ նախ պետք է պարզվի, թե ինչ է տեղի ունեցել, հաշվապահությունն էլ պետք է պարզվի։
«Այս դեպքի համար չեմ ասում, այլ ընդհանրապես, ցանկացած բիզնես գործունեություն ռիսկի էլեմենտ ունի։ Բայց մյուս կողմից կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականությունն են հանդիսանում։ Ուրիշ խնդիր է, թե այդ ընկերությունների վիճակը ոնց է, որքանով են ճիշտ ու արդյունավետ կառավարվել, վերլուծության կարիք կա, իրավապահները պետք է զբաղվեն։ Ես ասում եմ՝ ձախողում է ու խայտառակություն, եթե, բայց... այստեղ մի նյուանս էլ կա։ Էդ թեմայով քննարկումներ լինում են, կան ձայներ, որ ասում են, իրադրության գնահատականը ճիշտ չի, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք այսօր էլ գործում են»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի խայտառակություն գնահատականին արժանացած ինստիտուտը օտար մարմին չէր. ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ ստեղծվել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ-ը), իսկ 2024 թ. օգոստոսի 29-ի նույն կառավարության որոշմամբ, սկսվում է Ընկերության լուծարման գործընթացը։
2022-2023 թթ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում բացահայտել են չարաշահումների և հափշտակությունների դեպքեր:
0Comments