Հռոմի Պապի այցն ԱՄԷ, որը տեղի կունենա փետրվարի 3-ից 5-ը, շատ կարեւոր է հայ համայնքի համար: Այդ մասին «Gulf News»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄԷ-ում եւ Քաթարում Կիլիկիո կաթողիկոսության պատրիարքական փոխանորդ Մեսրոպ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ Պապի այցը ԱՄԷ-ի՝ երկրում կրոնների միջեւ փոխգործակցության եւ երկխոսության մասին հաջողված նախաձեռնության արդյունքն է:
«Մենք պատմական կապեր ունենք Պապի հետ, այդ պատճառով նրա այցը կարեւոր է մեզ համար»,-հայտարարել է Սարգսյանը:
Փոխանորդը նշել է, որ կտեսնի Ֆրանցիսկ Պապին երրորդ անգամ, քանի որ ներկա էր 2014 թվականին Վատիկանում եւ 2016 թվականին Հայաստանում հանդիպումների ժամանակ: Ըստ նրա՝ դա ԱՄԷ-ում իր ծառայության բոլոր 6 տարիների ամենակարեւոր իրադարձությունն է:
Նշենք, որ Շարժայում առաջին հայկական եկեղեցին կառուցվել էր 1998 թվականին, իսկ 2014 թվականին հայկական եկեղեցի է կառուցվել նաև Աբու-Դաբիում:
0Comments