«Ուկրաինական տարածքների հետագա կորստի համար պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը»։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
«Իհարկե առանց ԱՄՆ աջակցության կամ դանդաղ աջակցության դեպքում մենք կարող ենք կորցնել մեր տարածքի մի մասը։ Ես երբեք այս հարցը չէի բարձրացնի, բայց թվերով եմ պատասխանում այն պնդումներին, որ ուկրաինացիները հարյուր միլիարդավոր դոլարներ են ստացել ԱՄՆ-ից, և մեծ չափով գումար է անհետացել, ու ոչ ոք չգիտի, թե որտեղ»,- ասել է Զելենսկին։
Նա նաև դժգոհել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հնացած զենք են ստացել ռազմական օգնության փաթեթի շրջանակներում, մինչդեռ ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունները հարստացել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվող օրենքի հաշվին։
0Comments