Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Հաղորդվում է, որ ժամը 20։56-ին (Երևանի ժամանակով՝ 21։56) օդային տագնապ է հայտարարվել Կիրովոգրադի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի մարզերում, ինչից հետո օդային տագնապի ազդանշան է հնչել նաև Օդեսայի, Նիկոլաևի, Սումիի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։