Միլիարդատեր Իլոն Մասկն այսօր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հարցազրույց կվարի X սոցիալական մեդիա ցանցում։
Վերլուծաբանների կարծիքով, նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ, նշված սոցիալական մեդիայի հարթակում Թրամփի հարցազրույցը կարող է դառնալ նոր լսարան ձեռք բերելու և քարոզարշավին նոր թափ հաղորդելու հնարավորություն։
Հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբից հայտնում են, որ հարցազրույցը կանցկացվի ուղիղ եթերում։
Իլոն Մասկը 2020 թվականին սատարել է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին։ Անցած ամիս Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձից հետո սակայն վերջինս փոխել է դիրքորոշումը։
Մասկի նախաձեռնությամբ դրամահավաք էր նաև կազմակերպել՝ ի աջակցություն Թրամփի քարոզարշավի: Ժամանակին Էլեկտրական մեքենաների քննադատ Թրամփը ևս վերանայել է իր մոտեցումը էլեկտրամոբիլների նկատմամբ։
Հատկանշական է, որ հենց Բայդենի վարչակազմն է աշխատել էլեկտրական մեքենաների հանրահռչակման ուղղությամբ՝ տրամադրելով հարկային արտոնություններ և աջակցության այլ միջոցներ։
0Comments