ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ամբողջ անձնակազմը, որոշ բացառություններով, փետրվարի 8-ից կուղարկվի հարկադիր պարապուրդի։ Գործակալությունն այդ մասին հայտարարություն է տարածել։
CBS հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ USAID–ի արտասահմանյան բոլոր ներկայացուցչությունները փակվելու կարգադրություն են ստացել, իսկ ամբողջ անձնակազմը մինչև ուրբաթ հետ կկանչվի:
«USAID-ն ամբողջ աշխարհի իր վարձու անձնակազմին ուղարկում է հարկադիր պարապուրդի` բացի նշանակված անձնակազմից, որը պատասխանատու է առաքելության կարևոր գործառույթների, հիմնական ղեկավարության և հատուկ նշանակված ծրագրերի համար», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ամերիկյան վարչակազմի որոշմամբ ավելի վաղ փակվել էր ԱՄՆ ՄԶԳ-ի վաշինգտոնյան կենտրոնակայանը, շենքից հանվել էր ցուցանակը:
Հիշեցնենք` արևմտյան ԶԼՄ-ները հունվարի 28-ին հայտնեցին, որ ԱՄՆ–ի կողմից այլ երկրներին տրամդրվող օգնությունը դադարեցնելուց հետո Դոնալդ Թրամփի վարչակազմն արձակուրդ է ուղարկել USAID-ի շուրջ 60 բարձրաստիճան պաշտոնյաների։
0Comments