Թրամփի թվիթերյան գրառումները հայտնվել են հողաթափերի վրա

Հողաթափերից յուրաքանչյուրն արժե 27.99 դոլար

Ամերիկացի արվեստագետ Սեմ Մորիսոնը ստեղծել է ինքնատիպ հողաթափերի «հավաքածու», որի նմուշների վրա տպված են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան սկանդալային հայտարարությունները:

Luxury Launches-ի փոխանցմամբ, հավաքածուն կոչվում է President Flip Flops:

27-ամյա արվեստագետի խոսքով՝ հողաթափերը շատ մեծ հաջողություն են ունեցել, ու առաջին խմբաքանակն արդեն սպառվել է:

Նշվում է, որ հողաթափերից յուրաքանչյուրն արժե 27.99 դոլար: