Բայդենն ասել է, որ  Իսրայելի պատասխանը Գազայում «չափից դուրս էր»

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների համար մինչ օրս իր ամենակոշտ ելույթներից մեկով՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ին հետապնդելու գործողությունը «չափից դուրս» է եղել:

Նա նաև լավատեսություն է հայտնել, որ ներկայումս կնքվող գործարքը, որը համատեղում է պատանդների ազատ արձակումը մարտական գործողությունների երկարատև դադարի հետ, կարող է ի վերջո հանգեցնել պատերազմի ավելի կայուն փոփոխությունների: