ԱՄՆ Ֆինանսների նախարարության միջազգային գործերով ներկայացիչ Դևիդ Մալփասը Համաշխարհային բանկի նախագահ է ընտրվել: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից:
«Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենները Դևիդ Մալփասին միաձայն քվեարկությամբ 5 տարի ժամկետով Համաշխարհային բանկի խմբի ղեկավար ընտրեցին: Նրա պաշտոնավարումը կսկսվի սույն թվականի ապրիլի 9-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մալփասի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի խմբի նախկին նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի սկզբին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից 3 տարի շուտ, հրաժարական էր տվել: Պատճառը բանկիրի՝ տնտեսության մասնավոր ոլորտում աշխատելու ցանկությունն է եղել:
Թրամփի թեկնածուն Համաշխարհային բանկի նախագահ է ընտրվել
Համաշխարհային բանկի խմբի նախկին նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի սկզբին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից 3 տարի շուտ, հրաժարական էր տվել
0Comments