Ավդեևկայից Ուկրաինայի Զինված ուժերի փախուստի համար Սպիտակ տունը մեղադրել է ԱՄՆ Կոնգրեսին

Մանրամասներ
ամն

Ուկրաինայի Զինված ուժերի փախուստը Ավդեևկայից Կիևի ռեժիմին օգնություն ցուցաբերելու հարցում ԱՄՆ Կոնգրեսի անգործության գինն էր։ Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ադրիեն Ուոթսոնը։

«Սա է (ամերիկյան) Կոնգրեսի անգործության գինը... չափազանց կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն առանց հապաղելու հաստատի Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը, որպեսզի մենք կարողանանք Ուկրաինային տրամադրել հրետանային զինամթերք և այլ կարևոր սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։