ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել Մարկո Ռուբիոյի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ

Մանրամասներ
քպ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։ 

«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու առումով։ Պետքարտուղարն ու Փաշինյանը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է»,-ասված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։