Պետդեպը հաստատեց Լավրով-Բլինկեն հանդիպումը. Այն կայանալու է Ժնևում

Մանրամասներ

ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս շաբաթ Շվեյցարիայում կհանդիպի իր ռուս գործընկերոջ հետ՝ այն ֆոնին, որ լարվածությունն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սրվում է Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման պատճառով, երեքշաբթի հայտնել է Պետդեպարտամենտը:

Ինչպես գրում է apnews.com-ը, Պետքարտուղարությունը հայտնել է, որ Բլինկենը չորեքշաբթի կմեկնի Կիև՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հետո կմեկնի Բեռլին, ապա ուրբաթ Ժնևում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Մենք այժմ գտնվում ենք մի կետում, երբ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակում սկսել Ուկրաինայի վրա»,-անանունության պայմանով ասել է մեկ այլ պաշտոնյա: