Ինդոնեզիական Suaka թրեշ-մեթալ խմբի անդամ Ջոն Մոլյուսկը Գրետա Տունբերգի առանց այն էլ հուզական խոսքը ոգեցունց մեթալ ստեղծագործության է վերածել։
Մոլյուսկն աշակերտուհու ելույթն ուղեկցել է կիթառով, իսկ նրա ձայնը փոխարինել սեփական գրոոլինգով։ Այժմ Տունբերգի՝ «մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են» և «մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք» խոսքերը առավել համոզիչ են հնչում։
0Comments