Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարան՝ կապված 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ, հայտնել է ադրբեջանական APA լրատվամիջոցը։
«Վճռական բողոք ենք հայտնում 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը եւ, այսպես կոչված, դատական գործընթացները» անհիմն, կողմնակալ եւ կանխակալ բանաձեւի դեմ»,- մասնավորապես ասված է Ադրբեջանի խորհրդարանի նամակում։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձեւ՝ Բաքվից հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։
0Comments