ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆն ուրբաթ առավոտյան Մոսկվա կատարած գիշերային այցից հետո վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում, ինչը, թվում է, լավ համակարգված դիվանագիտական քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Դրա մասին գրում է իսրայելական The Jerusalem Post պարբրականը։
«Ըստ ռուսական РИА Новости պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման՝ Ուիթքոֆի ինքնաթիռը օդ է բարձրացել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից մոտ 02։00-ին և մի քանի ժամ անց ժամանել է Բաքու։
Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում ներգրավված աղբյուրները նշում են, որ այցի համակարգումը հատկապես ինտենսիվ է դարձել մարտի 5-ից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կնեսետում շեշտեց իր հավատարմությունը երկրների միջև եռակողմ գործընկերությանը:
Միևնույն ժամանակ, ավագ ռաբբիների նամակը նախագահ Թրամփին, որը կոչ էր անում ընդլայնել Աբրահամի համաձայնությունները և ամրապնդել Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը, զգալի արձագանք է առաջացրել քաղաքական և դիվանագիտական միջանցքներում: Նամակն ուղղակիորեն ազդել է Բաքու այցի նախապատրաստման վրա։
Դիվանագիտական հանրությունն ուշադրությամբ հետևում է Բաքվի իրադարձություններին՝ սպասելով տեսնելու, թե ինչպես կզարգանան երկրների միջև եռակողմ հարաբերությունները, և արդյո՞ք Ադրբեջանն իսկապես կկատարի իրենից ակնկալվող կենտրոնական միջնորդ դերը»,- գրում է պարբերականը։
0Comments