Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Рустави 2 հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչ կանի, եթե վերադառնա Ուկրաինա կամ Վրաստան:
«Ես սիրում եմ Ուկրաինան և կվերադառնամ այնտեղ, կվերադարձնեմ քաղաքացիությունս»,- ասել է նա:
Սաակաշվիլին ասել է, որ այս պահին դեռ հստակ չգիտի, թե ինչով է զբաղվելու, սակայն ենթադրում է, որ Ուկրաինայի պատմության մեջ մեծ դերակատարություն կունենա, և եթե կարիք լինի, կզբաղեցնի բարձր պաշտոն:
Դրա հետ մեկտեղ, Սաակաշվիլին նշել է, որ իր գլխավոր նպատակը Վրաստան վերադառնալն է, քանի որ երկրի պետականությունը փլուզվում է:
Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ին, նրա դեմ հարուցել են մի շարք քրեական գործեր: 2015-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակել էր Օդեսայի մարզի ղեկավար` տրամադրելով քաղաքացիություն, սակայն հաջորդ տարի Սաակաշվիլիին աշխատանքից հեռացրել էր՝ նշելով, որ ոչ միայն օգուտ չի տվել նահանգին, այլև վնասել է այն:
2017թ. նա զրկվել է նաև Ուկրաինայի քաղաքացիությունից, սակայն, եթե Պորոշենկոն կրկին նախագահ չընտրվի, վրացի քաղաքական գործիչը վերադարձի հույս կունենա:
0Comments