Իրանը հայտարարել է Պակիստանի կողմից 3 ԱԹՍ օգտագործելու մասին․ կան զոհեր

Մանրամասներ
աթս

Իրանը հայտարարել է, որ Պակիստանի բանակը երեք անօդաչու թռչող սարք է կիրառել Իրանի Սարավան քաղաքի վրա հարձակման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին տեղեկացրել է երկրի անվտանգության ոլորտի պաշտոնյան:

«Այդ հարձակումների արդյունքում ավերվել են չորս բնակելի տներ, սպանվել է մոտ 10 կին և երեխա»,-ասել է պաշտոնյան:

Զոհերը Պակիստանի քաղաքացիներ են: Հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես են նրանք բնակվել սահմանի իրանական կողմում։

«Այս հարձակման շարժառիթը քննության փուլում է,  արդյունքները կհրապարակվեն մոտ ժամանակներս», - ընդգծել է նա։