Իրանի ու Հայաստանի միջև սահմանը գոյություն ունի հազարավոր տարիներ․ Թեհրանը դեմ է սահմանի արգելափակման քաղաքականությանը․ Խամենեին՝ Էրդողանին

Մանրամասներ

1

Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը, քանի որ այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը գոյություն ունի հազարավոր տարիներ։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած զրույցի ընթացքում, հայտնում է ISNA իրանական լրատվամիջոցը։

Խամենեին կարևորել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումը։ Կողմերը նաև քննարկել են Սիրիայում Թուրքիայի կողմից սպասվելիք ռազմական գործողությունները։