Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը ժամանել է Քիլիս (Թուրքիայի սահմանը Սիրիայի հետ) սահմանային բնակավայր։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ադրբեջանցի զինվորականները մասնակցել են թուրքական հատուկ նշանակության ջոկատի հրամանատարության հետ հանդիպմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունվարի 24-ից պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոեւը։ Նա հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի և այլ հրամանատարների հետ։
Լրատվամիջոցը հավելում է, որ ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ միասին կմասնակցի Սիրիայի վերականգնմանը, որ, ինչպես գրում են լրատվամիջոցները, Հիքմեթ Միրզոևի այցը կարող է վկայել Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու` Բաքվի մտադրության մասին։
Ադրբեջանը կարող է ռազմական մասնակցություն ունենալ Սիրիայում գործողություններին
Մանրամասներ
0Comments