Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

Մանրամասներ
զորավարժություն

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Թուրքիայի մարտական պատրաստության կենտրոնի հրամանատարությունը ադրբեջանցի զինծառայողների և ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության աշխատակիցների համար կազմակերպել է «Մարտական գործողություններ սաստիկ ցրտի, ձնահյուսի պայմաններում և դահուկային պատրաստություն» դասընթացը:

Նշենք, որ հաղորդագրության մեջ մանրամասներ չեն հաղորդվում, թե որտեղ են անցկացվել զորավարժությունները։

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին հայտնի էր դարձել, որ Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն։