Էրդողանը կեղծ համաշխարհային առաջնորդ է, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստան․ Քըլըչդարօղլու

Մանրամասներ

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն չորեքշաբթի հայտարարել է, որ մտադիր չէ պարտվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որպեսզի երկիրը չթողնի հանրապետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Մենք չենք թողնի մեր հայրենիքը կեղծ համաշխարհային առաջնորդին, ով դեռ երեկ Մեծ Մերձավոր Արեւելքի համանախագահն էր, իսկ այժմ կողմնորոշված է դեպի Ռուսաստան, որի դռան մոտ նա կռացել եւ ճանկռում է»,- Twitter-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է քաղաքական գործիչը: