Սաուդյան Արաբիան ավելի վաղ գերմանական իշխանություններին նախազգուշացրել էր կասկածյալի ծայրահեղական հայացքների մասին, ով մեքենայով մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում այն բանից հետո, երբ նա իր անձնական X աքաունթում հրապարակել էր գրառումներ, որոնք սպառնում էին խաղաղությանը և անվտանգությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայում աղբյուրին։
Գերմանիայի իշխանությունները հետաքննում են Սաուդյան Արաբիայից բժշկին, որը ձերբակալվել է շուկայում ամբոխի մեջ մխրճված մեքենայի վարորդ լինելու կասկածանքով:
Der Spiegel ամսագիրը հայտնել է, որ նա համակրում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը։ Հանցագործության դրդապատճառները դեռևս պարզ չեն, և ոստիկանությունը կասկածյալի անունը դեռ չի նշել: Գերմանական լրատվամիջոցներում նրան հիշատակում են որպես Taleb A.։ Գերմանական FAZ թերթը հայտնել է, որ 2019 թվականին կասկածյալից հարցազրույց է վերցրել՝ նրան նկարագրելով որպես հակաիսլամական ակտիվիստ:
Թարմացված տվյալների համաձայն՝ ողբերգության հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ մոտ 200 մարդ։
0Comments