Եվրախորհրդարանը ՆԱՏՕ-ին կոչ է անում սկսել Ուկրաինայի ինտեգրման գործընթացը. Բանաձև

Մանրամասներ

Եվրախորհրդարանի պատգամավորները ընդունել են բանաձեւ, որով կոչ են անում ՆԱՏՕ-ին սկսել դաշինքին Ուկրաինայի ինտեգրման գործընթացն ուկրաինական հակամարտության ավարտից հետո։

«Հինգշաբթի ընդունված բանաձեւի օգտին, որում (Եվրախորհրդարանի) պատգամավորներն ընդգծում են, որ սպասում են, որ (ՆԱՏՕ-ին Ուկրաինայի) անդամակցության գործընթացը կսկսվի պատերազմի ավարտից հետո եւ կավարտվի որքան հնարավոր է շուտ, կողմ է քվեարկել 425, դեմ՝ 38, ձեռնպահ է մնացել 42 պատգամավոր»,- նշվել է ԵԽ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվել է, որ մինչեւ դաշինքին Կիեւի լիակատար անդամակցումը ԵՄ-ն եւ ՆԱՏՕ գծով դաշնակիցները պետք է աշխատեն Ուկրաինայի հետ սերտ համագործակցությամբ՝ անվտանգության երաշխիքների ժամանակավոր մեխանիզմի ստեղծման համար, որն անհրաժեշտ է իրականացնել հակամարտության ավարտից անմիջապես հետո։

«Խորհրդարանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն Ուկրաինայի ինտեգրումը կուժեղացնի տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը, ինչպես նաեւ կապերն Ուկրաինայի եւ եվրատլանտյան հանրույթի միջեւ»,- ասված է հաղորդագրությունում։