Սպասում են Ուկրաինայի վերաբերյալ առաջարկների. ԱՄՆ-ը դեմարշ է ուղարկել եվրոպացիներին

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ն դիվանագիտական դեմարշ է ուղարկել եվրոպական երկրներին՝ պարզելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ են նրանք պատրաստ տալ Կիևին և քանի խաղաղապահներ ու տեխնիկա կարող են ուղարկել Ուկրաինա, գրում է Reuters-ը:

Ինչպես պարբերականին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Վաշինգտոնը հստակ հասկացնել է տվել, որ ակնկալում են, որ եվրոպացի գործընկերները առաջատար դեր կստանձնեն «անվտանգության ամուր շրջանակների ստեղծման գործում և անհամբերությամբ սպասում են նրանց առաջարկներին»: Նրա խոսքով՝ ուժեղ, ինքնաբավ Եվրոպան համապատասխանում է ինչպես իրենց, այնպես էլ ԱՄՆ շահերին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև մեկնաբանել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հեռախոսազրույցը՝ հայտարարելով, որ ամերիկացի դիվանագետը հիշեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ աշխատել ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ: Դիվանագետները նաև քննարկել են երկկողմ այլ խնդիրների շուրջ համատեղ աշխատելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ դրան նախորդել էր փետրվարի 12-ին կայացած Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հեռախոսազրույցը։ Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:

Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին և Թրամփի հետ համաձայնել, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով: Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան և Վաշինգտոնն անմիջապես բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ: