Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Կիևի դժգոհությունից

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափեցնող է համարել այն, որ Կիևը դժգոհ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններից։

«Ես շատ հիասթափված եմ», - ասել է նա լրագրողներին, երբ ստորագրում էր նոր հրամանագրերը Ֆլորիդայի Վեսթ Փալմ Բիչի մերձակայքում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում: «Գիտեք, նրանք [ուկրաինացիները] նեղված են, որ տեղ չունեն [բանակցությունների սեղանի շուրջ]։ Նրանք երեք տարի ունեին այդ տեղը։ Եվ դրանից շատ առաջ ամեն ինչ կարելի էր կարգավորել շատ պարզ»,- նշել է Թրամփը։

«Կիսատ-պռատ բանակցողը կարող էր այս հարցը լուծել տարիներ առաջ, և ես կարծում եմ՝ առանց մեծ տարածքներ կորցնելու և կյանքեր և քաղաքներ կորցնելու, որոնք պարզապես ավերակների մեջ են»,- հավելել է նա։