Ես ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև Արցախի անմեղ ժողովրդի մասին, ովքեր գտնվում են սովի և ոչնչացման եզրին:
Գրեք կամ զանգահարեք ձեր Կոնգրեսի ներկայացուցիչներին: Արտահայտվեք։ Այդ մասին թվիթերի իր էջում գրել է Գլենդելի նախկին հայ քաղաքապետ Արտաշես Քասախյանը։
«Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին. Աշխարհի ամենամեծ նվերը կլինի, եթե դուք միանաք ինձ՝ բարձրացնելու իրազեկությունը և պահանջեք, որ մեր ԱՄՆ կառավարությունն իր խոսքերի հետևում քայլեր ձեռնարկի՝ օգնելու արցախահայությանը»,- գրել է նա։
0Comments