Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին, հայտնում է Euronews-ը։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ մտադիր է փետրվարի 12-ին լքել պաշտոնը։
Ընդդիմադիր կուսակցությունները ծրագրում էին խորհրդարանին խնդրել այսօր քվեարկել երկրի ղեկավարի իմփիչմենթի հարցով:
Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան երեք ամսվա ընթացքում։
0Comments