Բրիտանիան սնանկության եզրին է․ The Telegraph

Մանրամասներ
մեծ Բրիտանիա լոնդոն

Բրիտանացի քաղաքական գործիչ Դեյվիդ Ֆրոստը The Telegraph-ի համար հոդվածում հաստատել է, որ իր երկիրը փաստացի սնանկության եզրին է, փոխանցում է Լուրեր.com-ը։ Նրա կարծիքով, բոլոր այն մեթոդները, որոնք Լոնդոնը օգտագործում է բյուջեն համալրելու համար, չեն բարելավում իրավիճակը, ընդհակառակը, միայն ավելի են վատթարացնում այն։

«Ելք չկա։ Հարկերի բարձրացումը չի ավելացնի եկամուտները, իսկ լեյբորիստները չեն կարող խթանել տնտեսական աճը կամ կրճատել ծախսերը»,- ասել է Ֆրոստը։

Բրիտանացու խոսքով՝ գանձապետարանի կանցլեր Ռեյչել Ռիվզը կրկին երկար ու դժվար բանակցությունների մեջ է մտել Բյուջետային անվտանգության գրասենյակի հետ՝ բյուջետային ծախսերի աուդիտի շուրջ։

«Երեք ամսից էլ քիչ է անցել այն պահից, երբ գանձապետարանի մեծ բյուջեի պլանը հնացել է: Բյուջեի դեֆիցիտը կարող է հասնել մինչև 20 միլիարդ ֆունտի։

Հարկերի բարձրացումը կհանգեցնի ռեցեսիայի, բյուջեի ծախսերի կրճատումը ընտրողների կողմից չի գնահատվի, իսկ օրենքի էական մասշտաբով փոփոխությունը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների»,- հաստատել է Ֆրոստը:

Քաղաքական գործիչը նաև նշել է իր երկրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակի արագ անկումը։ Խնդիրը էներգիայի բարձր գների, անվերահսկելի ներգաղթի և տնտեսական ցնցումների մեջ է, որը աշխարհը կրել է Covid-ից հետո: