Մեծ Բրիտանիան կոչ է անում Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ սկսել ստորագրման գործընթացը․ արտաքին գործերի նախարար

Մանրամասներ
մեծ Բրիտանիա լոնդոն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը։

Այս մասին նախարարը հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Մեծ յոթնյակի հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտեցին բանակցությունները պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ։

Մենք ջերմորեն ողջունում ենք այս ձեռքբերումը և երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ սկսել ստորագրման գործընթացը»,- ասել է Դեյվիդ Լամին։