Չառլզ Երրորդին տեղափոխել են հիվանդանոց

Մանրամասներ
չառլզ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդին հինգշաբթի կարճ ժամանակով տեղափոխել են հիվանդանոց, հայտնել են Բուքինգհեմյան պալատից, փոխանցում է interfax-ը։

Հաղորդվում է, որ հոսպիտալացումը պայմանավորված է քաղցկեղի բուժման «ժամանակավոր կողմնակի ազդեցություններով»:

«Նորին մեծությունը այժմ վերադարձել է Քլարենս Հաուս», - հավելել է պալատը։

Նրա մասնակցությամբ հինգշաբթի և ուրբաթ նախատեսված միջոցառումները չեղարկվել են բժիշկների խորհրդով։

76-ամյա Չառլզ Երրորդը այս տարի շարունակում է քաղցկեղի բուժումը և ունի հանրային աշխատանքների զբաղված գրաֆիկ:

2024 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, որից հետո նա սկսել է բուժումը և դադարեցրել պետական ​​պարտականությունները, որին վերադարձել է ապրիլին։