Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն առանձնահատուկ դեր չի խաղում․ Վրաստանի վարչապետ

Մանրամասներ
Իարկլի Կոբախիձե

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն առանձնահատուկ դեր չի խաղում, նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Բայց մենք, իհարկե, մնում ենք Եվրոպայի խորհրդի անդամ։ Մենք պատրաստ ենք, մենք բացարձակապես բաց ենք համագործակցության համար, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի հետ, որը ժամանել է Վրաստան, և որի հետ կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ 

Մենք, իհարկե, կշարունակենք մեր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ», - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն Imedi հեռուստաալիքին։

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ-ն վրացական պատվիրակության լիազորությունները ճանաչել էր որոշակի սահմանափակումներով՝ մերժելով այն ամբողջությամբ բացառելու առաջարկը: Ի պատասխան՝ իշխող Վրացական երազանքը կասեցրել էր իր մասնակցությունը ԵԽԽՎ-ին՝ որպես պատճառով նշելով Վրաստանի նկատմամբ անարդարությունն ու սխալ մոտեցումը։