Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև

Մանրամասներ
4

Բողոքի ակցիան Թբիլիսիից դուրս գալու ճանապարհին՝ Թբիլիսի մոլի մոտ, կիրակի երեկոյան տեղի է ունենում անվտանգության ուժերի աննախադեպ մոբիլիզացիայի ֆոնին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Ցուցարարները մտադիր են արգելափակել Թբիլիսի մուտքի և ելքի երթևեկությունը, սակայն ոստիկանությունը չի թողնում դա անել։

Բախումներ են տեղի ունենում ոստիկանների հետ, որոնք ցուցարարներին ստիպում են վերադառնալ մայթ։ Մեքենաների երթևեկությունը դժվարացած է։