Իրանը պատրաստ է արբանյակային տվյալներով կիսվել բարեկամ երկրների հետ, հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։
Գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարությունում տիեզերական և հրթիռային տեխնոլոգիաների ցուցահանդեսում հայտարարել է արբանյակային կրիչների ստեղծման գործում զգալի առաջընթացի մասին:
Ներկայումս Իրանն աշխատում է Սարիր կրիչի ստեղծման ուղղությամբ, որը կկարողանա ծանր բեռներ հասցնել տիեզերք:
0Comments