Թուրքիան նախատեսում է կառուցել Վրաստանի հետ երկաթուղի, ՀՀ-ի հետ ենթակառուցվածքի զարգացման խոսք չկա

Մանրամասներ
թուրքիա

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Հունվարին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենք նախատեսում են կառուցել Անկարան Վրաստանին միացնող արագընթաց երկաթուղի։

Ըստ ներկայացված ծրագրի՝ նոր երկաթուղին պետք է անցնի սևծովյան ափամերձ գոտիով՝ ներառելով Սամսուն, Օրդու, Տրապիզոն և Ռիզե քաղաքները (տե՛ս կից քարտեզը)։ 
Նախատեսվում է նաև թուրքական Մերսին քաղաքը սիրիական Հալեպին միացնող երկաթուղու վերակառուցում։

Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի հետ որևէ ենթակառուցվածքի զարգացման մասին խոսք չկա (օր.՝ Կարս-Գյումրի երկաթուղու), ինչում մեզ փորձում են համոզել Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները՝ պնդելով, թե իբր այն «հայ-թուրքական բանակցությունների» օրակարգում է»։