Զարհուրելի բան եմ պատմելու. Նաիրա Զոհրաբյան․ Տեսանյութ

Մանրամասներ
Նաիրա Զոհրաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը սոցկայքի էջում հատված է հրապարակել իր ասուլիսից՝ կից գրառմամբ. «Զարհուրելի բան եմ պատմելու»:

«Օրեր առաջ Վերնիսաժի մոտ ինձ մոտեցավ մի կին, ասաց՝ 2018-ին Աշոտյանի «թաղումը» կազմակերպողներից մեկն իմ որդին էր, որը զոհվեց 44-օրյա պատերազմում: Ասաց՝ երբ այդ ժամանակ որդիս եկավ տուն, ասաց՝ հլը նայի ինչ ենք արել, Աշոտյանին ենք «թաղել», այդ գիշեր ես տեսա դատարկ դագաղ, բայց չգիտեի, որ մի քանի տարի հետո իմ տղան է հայտնվելու իր իսկ պարեցրած դատարկ դագաղի մեջ»,- կնոջ խոսքերն է մեջբերել նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

 

«2018-ին Փաշինյանի կողմակիցները Աշոտյանի «թաղումն» էին անում». Նաիրա Զոհրաբյան

Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան