Եթե Երևանում պարտվեց իշխանությունը, երկրում արտահերթ ընտրությունների հարց կծագի. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
վահե հովհաննիսյան նիկոլ

Եթե Երևանում պարտվեց իշխանությունը, երկրում արտահերթ ընտրությունների հարց կծագի։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Եթե Երևանում հաղթի իշխանությունը, այսինքն Փաշինյանը, արտաքին աշխարհի հետ դժվար ենք խոսելու։ Հակառակորդն ու միջնորդները Փաշինյանին կասեն՝ ունես հանրային մեծ աջակցություն, ստորագրիր խաղաղության պայմանագիրը։

Այսինքն իշխանությունը կկորցնի կարևորագույն գործիքը, որը տարիներ շարունակ կիրառվել է բանակցությունների ժամանակ, երբ այս կամ այն իշխանությունն ասել է, որ իմ հասարակությունն ինձ չի հասկանա, եթե գնամ որևէ քայլի։ Ընդդիմադիր, ոչ նիկոլական ուժերը պետք է պայմանավորվեն ու ընտրողին կոչ անեն քվեարկել ում ուզում է, բացի իշխանությունից»,-նշել է Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ, Երևանի ավագանու ընտրություններն ահռելի նշանակություն ունեն։ Իշխանության պարտությունը ցույց կտա, որ երկրում մթնոլորտ է փոխվել, արտահերթ ընտրությունների հարց կծագի, սրանով ևս մեկ անգամ կասվի, որ իշխանությունը չունի մանդատ ճակատագրական փաստաթուղթ ստորագրելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․