Ապաշրջափակման մասով ՀՀ առաջարկն ուղիղ փոխանցվել է Ադրբեջանին, որեւէ միջնորդ չկա. ԱԽ քարտուղար

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Թղթին հանձնված առաջարկ է, որը ուղիղ փոխանցել ենք Ադրբեջանին, այդ բանակցություններում որևէ երրորդ կողմ ներգրավված չի եղել, Հայաստանը ուղիղ փոխանցել է թղթին հանձնված իր առաջարկությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի դիտարկմանը, թե օրերս Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ապաշրջափակման մասով Հայաստանը լուծում է առաջարկել Ադրբեջանին՝ երկաթուղիները վերագործարկել բեռնափոխադրումների համար, ինչ հարթակում են ընթանում բանակցությունները:

«Դուք գիտեք որ ապաշրջափակման հարցը ինչ-որ փուլում եղել է խաղաղության պայմանագրի մաս, բայց ինչ-որ մի փուլից խաղաղության պայմանագրից դուրս է եկել և այլևս խաղաղության պայմանագրի մաս չի կազմում: Բայց մենք շարունակում ենք օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք կան, Ադրբեջանի հետ այդ հարցերը քննարկելու համար։

Մենք Ադրբեջանին առաջարկություն ենք արել և սպասում ենք այդ առաջարկի արձագանքին»,-ասաց նա: