Իրանը պատրաստ է արբանյակային տվյալներով կիսվել բարեկամ երկրների հետ

Մանրամասներ
իրան

Իրանը պատրաստ է արբանյակային տվյալներով կիսվել բարեկամ երկրների հետ, հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

Գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարությունում տիեզերական և հրթիռային տեխնոլոգիաների ցուցահանդեսում հայտարարել է արբանյակային կրիչների ստեղծման գործում զգալի առաջընթացի մասին:

Ներկայումս Իրանն աշխատում է Սարիր կրիչի ստեղծման ուղղությամբ, որը կկարողանա ծանր բեռներ հասցնել տիեզերք: