Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, որն այցով գտնվում է Թեհրանում, հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչիի հետ, հայտնում է Mehr-ը։
Կիրակի ավելի վաղ Հաջիևը հանդիպել էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։
«Հաջիևի հետ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և հատկապես ընդգծեցինք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը»,- հանդիպումից հետո գրել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։
Ալիևի խորհրդականը հանդիպել էր նաև Իրանի քաղաքական հարցերով փոխնախագահ Մեհդի Սանային։
Այս այցն իրականացվում է Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնական հրավերով։
0Comments