««Խաղաղության խաչմերուկն» ընդամենը թղթի կտոր է. մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում Զանգեզուրի միջանցքը բացելու ուղղությամբ». Ալիև

Մանրամասներ
ալիև

Ալիևը հերթական լկտի սպառնալիքներն ու պահանջներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայաստանն առաջ քաշեց, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այժմ աշխարհում չկա մի երկիր, որին այն չներկայացնի։ Չնայած այս, այսպես կոչված, «նախագիծն» առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի»,- ասել է Ալիևը՝ տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպման ժամանակ։

«Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Եվ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա»,- հավելել է Ալիևը։

Զարգացնելով թեման՝ Ադրբեջանի նախագահը զեկուցել է, որ «ինչպես միջազգային մակարդակով, այնպես էլ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մեկ հարց՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցումը։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մտավ միջազգային օրակարգ, մտավ միջազգային լեքսիկոն, և այսօր Զանգեզուրի միջանցքն արդեն իսկ աշխարհում ընդունված արտահայտություն և եզրույթ է։ Եվ իհարկե, մենք գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ միջանցքը բացելու ուղղությամբ»,- խոստացել է Ալիեւը։