Ժամանակն է էստաֆետը հանձնել երիտասարդներին. Էրդողանը՝ ընտրությունների մասին

Մանրամասներ
ա

Թուրքիայի նախագահն ակնարկել է, որ հաջորդ տարի վերջին անգամ կմասնակցի ընտրություններին՝ ասելով, որ ժամանակն է էստաֆետը հանձնել երիտասարդներին:

Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ ասել է. «Հուսով ենք, 2023 թ. մենք կսկսենք թուրքական հարյուրամյակի կառուցումը այն ուժով, որը վերջին անգամ կստանանք մեր ազգի աջակցությունից:

«Մենք այս սուրբ դրոշը կհանձնենք մեր երիտասարդներին»,- հավելել է նա։

Թուրքիայում համապետական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականին։

Էրդողանի կուսակցությունը ձգտում է կրկին առաջինը լինել, չնայած այն հանգամանքին, որ երկրում տնտեսական անկայունության պատճառը փորձագետների կողմից ընկալվում է որպես կառավարության սխալ կառավարման հետևանք: