Մյունխենում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 27-ի, նրանց մեջ կա երեխա, հայտնում է Bild թերթը:
Ոստիկանները բերման են ենթարկել տղամարդուն, որը վարում էր ամբոխի մեջ մխրճված Mini Cooper-ը։ Ըստ թերթի՝ վարորդը Աֆղանստանի քաղաքացի է, որն ապաստան է հայցել Գերմանիայում։ Նա նախկինում քրեական հետապնդման էր ենթարկվել գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, սակայն երբեք չի արտաքսվել երկրից։
Բավարիայի իշխանությունները շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով և կպատասխանեն լրագրողների հարցերին։ Ասուլիսին կմասնակցեն Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը և Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը։ Զյոդերը, իր հերթին, արդեն հայտարարել է, որ սա, հավանաբար, պլանավորված հարձակում է եղել:
«Այս հարձակումը ցույց է տալիս, որ Գերմանիայում պետք է ինչ-որ բան փոխել և արագ», - ընդգծել է նա:
0Comments