ԱՄՆ-ն մտադիր չէ բանակցել Իրանի հետ, ավելի շուտ ցանկանում է՝ Թեհրանը ենթարկվի իր կամքին. Փեզեշքիան

Մանրամասներ
Փեզեշքիան թրամփ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ բանակցություններ վարել Իրանի հետ և ավելի շուտ ցանկանում է, որ Իրանը ենթարկվի իր կամքին։ Նա կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրական մտադրությունները, գրում է ԻՌՆԱ-ն:

«Մենք չենք ասում, որ չենք բանակցի, բայց Թրամփը չի կարող մեր դեմ ամեն տեսակի պատժամիջոցներ կիրառել, հետո խոսել բանակցելու մասին։ Ինչո՞ւ է նա արգելափակել մեզ համար սնունդը, ջուրը և դեղորայքը: Նրանց բանակցություններ պետք չեն: Նրանք ուզում են, որ մենք հնազանդվենք իրենց, բայց մենք չենք հնազանդվի», - ասել է Փեզեշքիանը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հուշագիր է ստորագրել՝ պատճառաբանելով, թե Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկայինզ ենք ունենալ: Միևնույն ժամանակ Թրամփնա սել էր, որ կցանկանար Իրանի հետ համաձայնության գալ և գործարք կնքել: