Կիևի` Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գաղափարն անիրագործելի է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Թուլսի Գիբարդի՝ որպես ԱՄՆ Ազգային հետախուզության նոր տնօրենի երդման արարողության ժամանակ։
Այսպես է ԱՄՆ նախագահը մեկնաբանել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարությունը, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քիչ հավանական է։
«Դա ճիշտ է։ Կարծում եմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինից շատ առաջ Ռուսաստանն ասել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ «ոչ շատ հեռավոր ապագայում» հնարավոր կլինի Ուկրաինայում հրադադարի հասնել։ Բացի այդ, նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի վերադարձը այն սահմաններին, որոնք ուներ 2014 թվականին, գործնականում անհնար է։
0Comments