Մոլդովայում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը կփակվի, հինգշաբթի հայտնել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«ԱԳՆ-ն որոշում է կայացրել միակողմանիորեն չեղարկել մշակութային օջախների ստեղծման և գործունեության մասին մոլդովա-ռուսական միջկառավարական համաձայնագիրը, որը կնքվել է 1998 թվականին: Համաձայնագրի խզման ընթացակարգի ավարտից հետո ռուսական մշակութային կենտրոնը կդադարեցնի իր գործունեությունը մեր երկրում»,- ասվում է Մոլդովայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Իր հերթին Մոլդովայում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ սրելու հարաբերությունները Քիշնևի հետ։ «Մենք ցանկանում ենք նախազգուշացնել և՛ պաշտոնական մարմիններին, և՛ մամուլին հապճեպ եզրակացություններ չանել: Մենք ելնում ենք նրանից, որ Մոլդովան հակամարտության կողմ չէ, և Ռուսաստանը մտադիր չէ սրել իրավիճակը Մոլդովայի հետ հարաբերություններում: Այս ամենը պահանջում է լրացուցիչ հետաքննություն»,- հավելել է դեսպանը:
Հինգշաբթի օրը Օզերովին կանչել են Մոլդովայի ԱԳՆ՝ նոտա ներկայացնելու համար։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Քիշնևը մտադիր է գնալ այդ քայլին՝ ի պատասխան անօդաչու սարքերի կողմից Մոլդովայի օդային տարածքի խախտումների, որոնք, ըստ մոլդովական կողմի, «լուրջ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար»։
0Comments