Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիա մեկնելուց առաջ հայտարարել է, որ ոչ ոք ի զորու չէ Գազայի բնակիչներին վտարել իրենց հավերժական, հազարամյա հայրենիքից:
Թուրքական պետության ղեկավարը հայտարարել է, որ Պաղեստինը՝ Գազայի, Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հետ, պատկանում է պաղեստինցիներին:
«Մեր տեսանկյունից, Իսրայելի կառավարության ճնշման ներքո ամերիկյան նոր վարչակազմի կողմից Գազայի վերաբերյալ առաջարկություններում ուշադրության կամ քննարկման արժանի ոչինչ չկա», – ասել է Էրդողանը:
0Comments