Չինաստանի դերն աճում է. Եվրամիությունը չի կարող դառնալ իրական խաղացող Հարավային Կովկասում. Սալոմե Զուրաբիշվիլի

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Եվրամիությունը չի կարող համարվել «իրական խաղացող» Հարավային Կովկասում՝ առանց «Վրացական երազանք»-ի կառավարության դեմ կոշտ դիրքորոշման։ Այդ մասին նա հայտարարել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխացում է News Georgia-ն։

«Եվրամիության համար իրական խնդիր կա, որը հավակնություններ ունի իրական արտաքին քաղաքականություն կառուցել աշխարհի այս տարածաշրջանում՝ Կովկասում, որտեղ կա նաև Հայաստան, որը սպասում է շրջադարձի դեպի Եվրոպա։ Եթե ​​ԵՄ-ն չունենա գործիքներ, կամ եթե այդ գործիքներն արգելափակվեն մեկ վետոյով, ապա նա չի կարողանա իրական խաղացող դառնալ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Խոսելով աշխարհաքաղաքական շահերի մասին՝ նա հիշեցրեց Սև ծովում «հսկայական ենթակառուցվածքային նախագծերի» առկայությունը և Վրաստանում Չինաստանի դերի աճը։

«Եթե Չինաստանը գա սևծովյան Անակլիա նավահանգիստ, ինչպես ցանկանում է Վրաստանում իշխող կուսակցությունը, փաստորեն, նա բանակցություններ է վարում Չինաստանի հետ փակ դռների հետևում, ապա դա մարտահրավեր կլինի եվրոպական արտաքին քաղաքականությանը: Նույնը տեղի կունենար, եթե իշխող կուսակցությունը կարողանա Չինաստանին տրամադրել Թբիլիսիի երկրորդ օդանավակայանը»,- ասել է նա: