Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Եվրամիությունը չի կարող համարվել «իրական խաղացող» Հարավային Կովկասում՝ առանց «Վրացական երազանք»-ի կառավարության դեմ կոշտ դիրքորոշման։ Այդ մասին նա հայտարարել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխացում է News Georgia-ն։
«Եվրամիության համար իրական խնդիր կա, որը հավակնություններ ունի իրական արտաքին քաղաքականություն կառուցել աշխարհի այս տարածաշրջանում՝ Կովկասում, որտեղ կա նաև Հայաստան, որը սպասում է շրջադարձի դեպի Եվրոպա։ Եթե ԵՄ-ն չունենա գործիքներ, կամ եթե այդ գործիքներն արգելափակվեն մեկ վետոյով, ապա նա չի կարողանա իրական խաղացող դառնալ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Խոսելով աշխարհաքաղաքական շահերի մասին՝ նա հիշեցրեց Սև ծովում «հսկայական ենթակառուցվածքային նախագծերի» առկայությունը և Վրաստանում Չինաստանի դերի աճը։
«Եթե Չինաստանը գա սևծովյան Անակլիա նավահանգիստ, ինչպես ցանկանում է Վրաստանում իշխող կուսակցությունը, փաստորեն, նա բանակցություններ է վարում Չինաստանի հետ փակ դռների հետևում, ապա դա մարտահրավեր կլինի եվրոպական արտաքին քաղաքականությանը: Նույնը տեղի կունենար, եթե իշխող կուսակցությունը կարողանա Չինաստանին տրամադրել Թբիլիսիի երկրորդ օդանավակայանը»,- ասել է նա:
0Comments