Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ false start էր, նրան չհաջողվեց ճշտել Թրամփի քաղաքականությունը ո'չ իր իշխանության, ո'չ Հայաստանի և ո'չ էլ Հարավային Կովկասի մասով։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։
Ըստ փորձագետի, Հայաստանի իշխանությունների այն քարոզչական գիծը, որ ԱՄՆ այցը հաջող էր, չի համապատասխանում իրականությանը։ «Անգամ փոխնախագահ Վենսի հետ հանդիպումն այն աստիճան կարևոր չէր ԱՄՆ-ի համար, որ չեղավ պաշտոնական հաղորդագրություն», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments